Նորություններ

Պատահարներ

Դժբախտ պատահար Հրազդան քաղաքում

19:45 / 09.08.2020

Օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը քաղաքացի է ընկել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և Գեղարքունիքի մարզային փրկարարական հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե․-ի (ծնված 2005 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

← Վերադառնալ ցուցակին