Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմում

14:30 / 07.07.2020

Հուլիսի 7-ին, ժամը 11:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:20-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (1 քմ), ծածկը (15 քմ), 50 հակ անասնակեր և մոտ 400 քմ խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին