Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա տուժած

16:25 / 04.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել, վարորդը և ուղևորներն (Անի Ա․, ծնված 1992 թ., Լիանա Գ․, ծնված 1976 թ. և Արմինե Բ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Անի Ա․-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

← Վերադառնալ ցուցակին