Նորություններ

Պատահարներ

Այրվել է մազութի տարայի պատերին և հատակին մնացած մազութը

14:20 / 04.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Երևանյան խճուղու 13/3 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 12:52-ին: Այրվել է 100-120 տոննա տարողությամբ մազութի տարայի պատերին և հատակին մնացած մազութը:

← Վերադառնալ ցուցակին