Նորություններ

Պատահարներ

Փրկարարները փակել են բալոնի փականը և դադարեցրել արտահոսքը

12:23 / 03.07.2020

Հուլիսի 2-ին, ժամը 20։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող սրճարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սրճարանում գտնվող թթվածնի 10 կգ-ոց բալոնից առկա է արտահոսք։

Փրկարարները փակել են բալոնի փականը և դադարեցրել արտահոսքը։

← Վերադառնալ ցուցակին