Նորություններ

Պատահարներ

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և բուսածածկույթ

11:41 / 03.07.2020

Հուլիսի 2-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թեյշեբաինի փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։47-ին։

Այրվել են մոտ 3000 քմ բուսածածկույթ, հնամաշ անիվներ, կիսակառույց շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ) և շինության ներսում կուտակած մոտ 4 խմ անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին