Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ոսկեվազ գյուղում

11:15 / 03.07.2020

Հուլիսի 2-ին, ժամը 14։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Հաղթանակի փողոցի վերջնամասում այրվում են անասնագոմի տանիք և պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել` 16:03-ին:

Արագածի փողոցի 11-րդ նրբանցքի տներից մեկին կից այգում այրվել են մոտ 1500 քմ խոտածածկույթ, ջերմահարվել 10 պտղատու ծառ, իսկ Արարատյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում՝ մոտ 200 հակ կուտակած անասնակեր, վնասվել են տանիքի ծածկի ազբոշիֆերները (մոտ 30 քմ)։

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 3 կենդանու:

← Վերադառնալ ցուցակին