Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

11:10 / 20.06.2020

Հունիսի 20-ին, ժամը 02։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։30-ին, մարվել՝ 03։01-ին։ Ավտոմեքենան այրվել է։

← Վերադառնալ ցուցակին