Նորություններ

Պատահարներ

Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր

20:40 / 18.06.2020

Հունիսի 18-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին հարակից ձորում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել են 3 հա խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր։

← Վերադառնալ ցուցակին