Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է ականանետի արկ

17:50 / 06.06.2020

Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ։

Սակրավորներն ականանետի արկը տեղափոխել են անվտանգ տարածք։

← Վերադառնալ ցուցակին