Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ կա զոհ և տուժած

16:27 / 02.06.2020

Հունիսի 2-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում գտնվող «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին (վարորդ` Ռուբեն Մ․, ծնված 1974 թ.), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը (Հայկ Հ․, ծնված 1977 թ․) հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

← Վերադառնալ ցուցակին