Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին

15:00 / 01.06.2020



Հունիսի 1-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Վարորդին և ուղևորներ Կարեն Բ․-ին (ծնված 2003 թ.) և Արմեն Հ․-ին (ծնված 2004 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին