Նորություններ

Պատահարներ

Ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

12:10 / 23.05.2020



Մայիսի 22-ին, ժամը 20:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 21ա շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ մասնատել են վնասված ծառը և բացել երթևեկելի հատվածը։

← Վերադառնալ ցուցակին