Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ամառանոցում․ տուժածներ չկան

10:52 / 23.05.2020

Մայիսի 22-ին, ժամը 20:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին այրվում է ամառանոց:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ամառանոցի և մոտակա կիսակառույց շինության տանիքներում։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:08-ին: Այվել են ամառանոցի տանիքի (մոտ 80 քմ) փայտյա կառուցատարրերը, տանիքում գտնվող ննջարանային կահույք, անկողնային պարագաներ, կիսակառույց շինության տանիքից մոտ 7 քմ փայտյա կառուցատարրեր և տանիքում գտնվող մոտ 8 քմ կուտակված փայտյա թափոններ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 27 հրշեջ-փրկարար։

← Վերադառնալ ցուցակին