Նորություններ

Պատահարներ

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

11:37 / 22.05.2020

Մայիսի 22-ին, ժամը 06:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտյա շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:35-ին, մարվել՝ 06:44-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ), ծխահարվել՝ 1 ճագար և 15 հավ:

← Վերադառնալ ցուցակին