Նորություններ

Պատահարներ

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ վայր

08:43 / 12.05.2020

Մայիսի 11-ին, ժամը 19։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․Հովհաննիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և գազի կաթսան՝ ամբողջությամբ։

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ վայր և իրականացրել ծխահեռացման աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին