Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և բացել ավտոտնակի մուտքը

08:33 / 12.05.2020

Մայիսի 11-ին, ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 7 շենքի բակում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է` փակելով ավտոտնակի մուտքը․ ճյուղը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոտնակի դիմաց՝ փակելով մուտքը։

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և բացել ավտոտնակի մուտքը։

← Վերադառնալ ցուցակին