Նորություններ

Պատահարներ

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը

12:40 / 26.03.2020



Մարտի 26-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղից դեպի Դվին գնացող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում են խոտածածկ տարածք և չշահագործվող վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:38-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակը (15 քմ) և խոտածածկույթ՝ մոտ 100 քմ:

← Վերադառնալ ցուցակին