Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:10 / 14.02.2020

Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին,

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում,

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վարդենիս-Սոթք, Սոթք-Մասրիկ, Սևան-Գեղամավան-Ծաղկունք ավտոճանապարհներին,

Ջրվեժ-Մուշավան  ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին