Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են շենքի ջրամատակարարումը

08:45 / 22.01.2020

Հունվարի 22-ին, ժամը 03:41-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 4/4 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչները բացակայում են) առկա խնդրի հետևանքով ջրալցվում է մեկ այլ բնակարան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից փակել են շենքի ընդհանուր ջրամատակարարման փականը:

← Վերադառնալ ցուցակին