Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մարմաշեն գյուղում. տուժածներ չկան

17:26 / 19.01.2020



Հունվարի 19-ին, ժամը 05:49-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի տարածքում գտնվող անասնագոմում կուտակած անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 15:35-ին:

Այրվել են մոտ 1250 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 96 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են գյուղապետարանի կողմից տրամադրված 2 բեռնատար և 1 տրակտոր:

← Վերադառնալ ցուցակին