Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և սահմանազատել տարածքը

18:01 / 17.01.2020



Հունվարի 17-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը (կցորդիչով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 105-րդ կմ-ին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և սահել դեպի ձորը (մոտ 6 մ):

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և սահմանազատել տարածքը:

← Վերադառնալ ցուցակին