Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Շաղատ գյուղում
18:21 / 24.12.2019

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:03-ին:
Այրվել է մոտ 700 հակ անասնակեր: