Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

20:35 / 18.12.2019

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի պատշգամբում հայտնաբերել են Արթուր Ա.-ի (ծնված 1992 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին