Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա

22:23 / 02.12.2019



Դեկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ի սահմաններում «911» ծառայություն կրկին տեղեկություն է հաղորդվել, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր փակել Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածը. կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 20 հատ):

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ատոմ Կ. և 2 ուղևոր):

Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել ևս 18 ավտոմեքենա (42 ուղևոր, որոնցից 5-ին տեղափոխել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատ):

← Վերադառնալ ցուցակին