Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

17:40 / 19.11.2019

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:44-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 16։43-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին