Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տանը. տուժածներ չկան

22:57 / 19.11.2019



Նոյեմբերի 19-ին, ժամը 18:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:11-ին:

Ամբողջությամբ այրվել են տան առաջին հարկը (հյուրասենյակը, խոհանոցը, լոգարանը)՝ գույքով (մոտ 25 քմ) և 2-րդ հարկի ննջասենյակը՝ գույքով (մոտ 10 քմ):

← Վերադառնալ ցուցակին