Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Այնթապ գյուղում. կա տուժած

09:43 / 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում՝ «Ինեսա» սուպերմարկետի դիմաց, բախվել են «ՎԱԶ-2107», «Opel Astra G», «Opel Vectra B» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գեղամ Ա.-ն (ծնված 2002 թ.), հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին