Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

08:50 / 21.10.2019



Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Օնիկ Ս.) գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին