Նորություններ

Պատահարներ

Նոր Արտամետ գյուղում այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

17:59 / 08.10.2019

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին