Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

18:51 / 22.09.2019

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:05-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Արման Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: 

← Վերադառնալ ցուցակին