Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ռոստովյան փողոցում

09:52 / 22.09.2019

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջից դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլն ու ավտոմեքենան, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գևորգ Մ.), «Mitsubishi iO» (վարորդ` Սևակ Բ.), «BMW X5» (վարորդ` Հրանուշ Հ.) մակնիշների ավտոմեքենաները և մոպեդը (վարորդ՝ Տարոն Մ.):

Հրանուշ Հ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ Գևորգ Մ.-ն, Սևակ Բ.-ն և Տարոն Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին