Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը և տեղափոխել անվտանգ տարածք

08:56 / 21.09.2019

Սեպտեմբերի 20-ին, ժամը 21:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 14/1 շենքի մուտքի ապակյա ծածկը պոկվել, ընկել է և փակել շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ 1-ին հարկի թիթեղյա ծածկը մասամբ պոկվել, կախվել է. առկա է ընկնելու վտանգ:

Փրկարարներն ապամոնտաժել են ծածկը (մոտ 6 քմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին