Նորություններ
Պատահարներ
Այրվել է անասնակեր
08:48 / 21.09.2019

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել` 22:48-ին:
Այրվել է մոտ 150 հակ անասնակեր:
***
Ժամը 11:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 21-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, մարվել՝ 18:32-ին:
Այրվել է մոտ 40 տ կուտակած անասնակեր: