Նորություններ
Պատահարներ
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 21 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 22 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ
08:30 / 21.09.2019

Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Շահումյան գյուղում՝ 3.5 հա, 2 հա,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: