Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

09:40 / 17.09.2019

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Daewoo» (վարորդ` Դավիթ Ս.), «Suzuki» (վարորդ՝ Մարինե Ս.), «Mercedes C36» (վարորդ՝ Հովհաննես Խ.) և «Nissan Tiida» (վարորդ՝ Աշոտ Ս.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին