Նորություններ

Պատահարներ

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից (լրացված)

17:00 / 06.09.2019

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 4 հասցեում գործող ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տավուշ տեքստիլ» գործարանի Արծվաբերդի մասնաճյուղի տարածքում քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

← Վերադառնալ ցուցակին