Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Գեղհովիտ գյուղում. տուժածներ չկան
19:11 / 25.08.2019

Օգոստոսի 24-ին, ժամը 14:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից մոտ 25 կմ հեռավորության վրա «Սանգյառ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին. տարածման վտանգ չկա:
Օգոստոսի 25-ին, ժամը 11:20-ին հրդեհն ինքնամարվել է: Մոտ 100 հա տարածքում այրվել է խոտածածկույթ: