Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում (լրացված)

15:21 / 16.08.2019



Օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ Քաջիկ Վ., ծնված 1949 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Քաջիկ Վ.-ը և ուղևոր Գագիկ Ա.-ը (ծնված 1966 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Քաջիկ Վ.-ը և Գագիկ Ա.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

← Վերադառնալ ցուցակին