Նորություններ

Պատահարներ

Վանաձոր քաղաքում այրվել է խոտածածկ տարածք

20:34 / 14.08.2019



Օգոստոսի 14-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին