Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

21:29 / 13.08.2019

Օգոստոսի 13-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 16 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով. հրդեհը մարվել է ժամը 18:55-ին: Այրվել է ավտոմեքենայի էլ.մալուխները և սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

← Վերադառնալ ցուցակին