Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարեցվել է

09:09 / 13.08.2019

Օգոստոսի 13-ին, ժամը 05:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում կայանած ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և վարորդի համատեղ ուժերով դադարեցվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին