Նորություններ

Պատահարներ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 50 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 80.2 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 59 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ

08:25 / 13.08.2019

Օգոստոսի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 400 քմ, 500 քմ, 1.5 հա, 1.5 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ բուսածածկույթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ՝ 500 քմ, Թալին քաղաքներում՝ մոտ 200 քմ, Սասունիկ գյուղում՝ 1000 քմ, Արմաշ գյուղում՝ մոտ 500 քմ, Ղազարավան գյուղում՝ 5000 քմ, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 2800 քմ, 

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 800 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ մոտ 1 հա, Գավառ քաղաքում՝ 600 քմ, 

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Սարամեջ գյուղում՝ 5000 քմ, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 1 հա, 1000 քմ, Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 10 հա, Կոտայք գյուղում՝ մոտ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 2 հա, Զովունի գյուղում՝ 1500 քմ, 

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 10 հա, Առափի գյուղում՝ մոտ 300 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1000 քմ, Անտառաշատ գյուղում՝ մոտ 1 հա,

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում՝ մոտ 4 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեձոր գյուղում՝ մոտ 40 հա մացառուտ,

Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին