Նորություններ

Պատահարներ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 52 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 79 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 55 մարտական հաշվարկ

08:35 / 04.08.2019

Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 600 քմ, 5000 քմ, 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, 8000 քմ և 60 ծառ, 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, 400 քմ, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ,

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 6 հա, Բերդիկ գյուղում՝ 1000 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 1500 քմ,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 1500 քմ,

Գեղարքունիքի մարզի Վահան-Արդանիշ ավտոճանապարհին՝ 6 հա,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 2000 քմ, 2000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 700 քմ, Ակունք գյուղում՝ 4 հա, Պտղնի գյուղում՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Մոզրով գյուղում՝ մոտ 51 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1 հա հնձած արտ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին