Նորություններ

Պատահարներ

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

22:46 / 03.08.2019

Օգոստոսի 3-ին, ժամը 20։30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի վրա ծանր հուզական վիճակում է եղել 1958 թ. ծնված Ա.Հ.-ը:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տեղում քաղաքացուն և քաղաքացու հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն։

Ա․ Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
 

← Վերադառնալ ցուցակին