Նորություններ

Պատահարներ

Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք (լրացված)

20:24 / 03.08.2019

Օգոստոսի 3-ին, ժամը 14:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի 2-րդ մուտքում շունը հարձակվում է մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դոբերման ցեղատեսակի շանը վրաերթի են ենթարկել:

Փրկարարները շանը բռնել են և ժամանակավորապես տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:

Շան տերը՝ Ն.Կ.-ն, մոտեցել և տեղափոխել է շանը:

 

← Վերադառնալ ցուցակին