Նորություններ

Պատահարներ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 54 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 83 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 62 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ

11:34 / 03.08.2019

Օգոստոսի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 5000 քմ բուսածածկույթ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հա,

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ մոտ 7000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 10 հա և 50 ծառ, Ագարակ գյուղում՝ 700 քմ,

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ 7 հա, Հովտաշատ գյուղում՝ 3000 քմ, Դիտակ գյուղում՝ 50 հակ անասնակեր, Ոստան գյուղում՝ 1500 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 6000 քմ և 10 ծառ, 5000 քմ, 400 քմ, 1500 քմ, Պռոշյան գյուղում՝ 4000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ մոտ 1500 քմ, 1000 քմ, Զովունի գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղում՝ 2 հա բուսածածկույթ, Ներքին Պտղնի գյուղում՝ 3000 քմ, Գառնի գյուղում՝ 40 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 4000 քմ, Ալվանք գյուղում՝ 1.5 հա բուսածածկույթ, Քարահունջ գյուղում՝ 300 քմ,

Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ 10 հա,

Արևաշատ-Արբաթ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ մոտ 1200 քմ խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին