Նորություններ

Պատահարներ

Քարաթափման աշխատանքներ Լոռու մարզում

21:34 / 03.08.2019



ԱԻ նախարարի հրամանով 2019 թվականի օգոստոսի 1-7-ը Լոռու մարզ է գործուղվել Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը:

Փրկարարները համատեղ` ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների ուժերով և միջոցներով իրականացնելու են քարաթափման աշխատանքներ՝ համագործակցելով Լոռու մարզի շտապ օգնության, ոստիկանության, ճանապարհաշինական, կոմունալ և այլ ծառայությունների հետ:

Տեղում իրականացվել են աշխատանքներ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 3-րդ, 5-րդ և 7-րդ կիլոմետրերի, դեպի Շնող բնակավայր տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածներում:

 

← Վերադառնալ ցուցակին