Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արբաթ գյուղում

09:55 / 31.07.2019

Հուլիսի 30-ին, ժամը 15:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արբաթ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է մոտ 14 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին