Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վահան գյուղում. փրկարարները դեպքի վայրում են

23:33 / 30.07.2019

Հուլիսի 30-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։21-ին, մարվել` 18։45-ին։

Վահան գյուղի թիվ 23 փողոցում մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ)։

← Վերադառնալ ցուցակին